Ղարամյանը շնորհավորել է Կարեն Աբրահամյանին գեներալ-լեյտենանտի կոչում ստանալու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետության ՊՆ , ՊԲ հրամանատար,գեներալ մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանին շնորհվել է գեներալ լեյտենանտի հերթական զինվորական կոչում»։