ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 23, 24News

.

ԱԺ ԼՀԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները զրկելու վերաբերյալ նախագիծ: