Փաշինյան-Վանեցյան լարված հարաբերությունները կարո՞ղ են հանգեցնել ներքին պառակտման․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Վերջին շրջանում լարվել են վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերությունները և փոխադարձ մեղադրանքներ են հնչում։ Այս ամենի վերաբերյալ 24News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը և հասկանալու՝ արդյոք այս ամենը կարո՞ղ է հանգեցնել ներիշխանական պառակտման։

Քաղաքացիներից մի քանիսի կարծիքով Վանեցյանին ուղղված Փաշինյանի մեղադրանքները տեղին են, քանի որ ԱԱԾ նախկին տնօրենը նախկին իշխանության համակարգից էր։

«Փաշինյանն ու Վանեցյանը այլևս չէին կարող համագործակցել», - նշեցին նրանք։ 

Քաղաքացիների մյուս մասն էլ նշեց, որ վարչապետը և ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարություններ անելուց առաջ պետք է նախ և առաջ դրանք ուղղեն հանրությանը, որպեսզի կասկածների և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ չհանդիսանան։ Եվ հանրությանը պետք է ներկայացվեն այն հիմքերը, ըստ որոնց տեղի են ունեցել պաշտոնանկությունները։ 

Ըստ նրանց՝ որքան էլ սրվել են Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները, այնուամենայնիվ երկու կողմերից մեկն ի վերջո կզիջի, և իրենք ոչ թե պառակտման են սպասում, այլ՝ բարեփոխումների։