Սամվել Բաբայանը միաձայն ընտրվել է «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Սեպտեմբերի 22-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը: Հայտարարությունը՝ ստորև:

«Կուսակցությունը որդեգրեց «Ուժ և միասնություն» կարգախոսը։ Հիմնադիր համագումարի օրակարգի շրջանակներում միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը։

Կուսակցության քաղխորհրդի անդամներ ընտրվեցին Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը եւ Դիմա Առստամյանը։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։

Կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ անդամներ ընտրվեցին Միքայել Հարությունյանը, Աննա Աղասյանը եւ Մարատ Ստեփանյանը։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանին լիազորվեց կուսակցության հիմնադրման փաստաթղթերը ներկայացնել ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստր՝ պետական գրանցման համար»: