Գիտեմ այնքան, որքան դուք․ Ավինյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին՝ արդյոք մտահոգիչ չէ՞, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկը՝ նախկին ոստիկանապետը Հայկ Հարությունյանը, ինքնասպանություն է գործել, նշել է, որ թեմայի վերաբերյալ որևէ եզրակացություն դեռ չունի։

«Այդ առումով որևէ եզրակացություն չունեմ և չեմ կարող ունենալ։ Այս պահի դրությամբ ես գիտեմ այնքան, որքան դուք, այսինքն՝ կարդացել եմ լրատվամիջոցներից»,-ասել է նա:

Ավելի վաղ ՔԿ-ն նշել է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Դեպքի փաստով հարուցվել է քրգործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news