«Վերջնական որոշումից հետո կարող ենք խոսել». պատգամավորը՝ հոր դեմ հարուցված քրգործի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նորա

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, անդրադառնալով հոր՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ հարուցված քրգործին, ասել է, որ այն համարում եմ բացառապես իրավական գործընթաց:

«Ճիշտ եմ համարում այս մասին խոսել և որոշակի դիրքորոշում հայտնել այն ժամանակ, երբ կունենանք վերջնական որոշում: Իրավական գործընթացը շարունակական բնույթ է կրելու, իսկ վերջնական որոշումից հետո կարող ենք խոսել»,-ասել է պատգամավորը, ապա հավելել, որ նպատակահարմար չեմ գտնում, երբ ընթանում է նախաքննություն, երբ վեջնական որոշում կամ վճիռ չկա, որեւէ կարծիք կամ դիրքորոշում հայտնելու:

«Հիմա փորձում եք ինձնից լսել սուբյեկտիվ կարծիք, բայց ես ևս մեկ անգամ հաստատելու եմ այն, ինչ լսել եք ԲՀԿ պատգամավորների կողմից, որ գործընթացը համարում եմ բացառապես իրավական»,-ասել է Նորա Առուստամյանը:

Հարցին՝ հայրն ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, նա արձագանքել է. «Հարցն ուղղված է իրավաբաններին, փաստաբաններին, որոնք զբաղվում են այս գործով: Ավել բան նպատակահարման չեմ գտնում ասել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի փաստով հարուցված քրգործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հոդվածով: Սակայն նա գրավի դիմաց ազատ է արձակվել: