Գեներալ Մանվելի առողջականը վատանում է․ խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները գրեթե ամեն նիստին միջնորդում են դատարանին փոխել Գրիգորյանի խափանման միջոցը։ Այս անգամ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն միջնորդել էր դատարանին՝ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։ Որպես գրավի չափ պաշտպանն առաջարկել էր մինչև 5 մլն դրամ գումար։

Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Գրիգորյանին հետազոտել և նրա առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն է տվել միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը։ Վերջինս արձանագրել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է հիվանդը, խանգարում է նրան քայլել, ինչը ազդում է նրա մկանային աշխատանքի վրա, և նրա մոտ առկա հիվանդնությունները կարող են խորանալ և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, այդ թվում մահվան։

Փորձագետն ահազանգել է, որ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող կալանավորումը խոչընդոտում է անձի ինտենսիվ բուժմանը։