ՀԱՊԿ անդամ երկրների համար ղարաբաղյան հակամարտությունը մնում է լուրջ սպառնալիք․ Սիդորով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

հապկ անդամ երկրներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համար ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ լուրջ սպառնալիք: Սեպտեմբերի 24-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նրա խոսքով՝ նկատվում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում:

«Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես չի կարգավորվել, այն ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիք է ներկայացնելու»,- հավելեց նա:

Անատոլի Սիդորովը նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում երկու գլխավոր սպառնալիքներից մեկն է՝ Վրաստանի հակառուսական գործողությունների հետ միասին, որն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ: