Աշխարհի գավաթին Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

լևոն արոնյան

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությունը:

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչի 2-րդ պարտիայում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Շախմատիստները երեկ կայացած առաջին պարտիայում ևս հաղթողին չէին պարզել, ուստի պայքարը կշարունակվի թայ-բրեյքում:

Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներն արդեն դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: