Ուզեցի արագ հայտնվել մեր հինավուրց, օրհնված և դրախտային հողում․ Աննա Հակոբյանի գրառումը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Anna

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և ԱՄՆ-ում արված լուսանկարներ տեղադրել։ Գրառումը՝ ստորև․

«Առաջին նկարում google-ի առաջին ցանցն է:

Երկրորդում՝ աշխարհում առաջին hard disc-ը:

Երրորդում՝ առաջին սերնդի առանց վարորդի մեքենա:

Այս թանգարանային նմուշները տեսնելուց հետո, երբ արդեն «NVidia» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը( վերջին նկարում) պատմում էր, թե 5-ից 20 տարվա ընթացքում մարդկության ստեղծած արհեստական բանականությունը քանի անգամ կգերազանցի մարդկային հնարավորությունները եւ ինչեր կստեղծի, ուզեցի արագ, շատ արագ հայտնվել մեր հինավուրց, օրհնված, պատմական եւ դրախտային հողում։

Հ. Գ. Կասկածում եմ, որ վարչապետն ու նախարարներն էլ ուզեցին արագ Հայաստան վերադառնալ, բայց այդ ֆանտաստիկայի ժանրի hi tech-ներից իրենց հետ բերելով»: 

1
1