Հայաստանյան կյանքին մաս կազմելու անջրպետները վերջին շրջանում արագորեն վերանում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Հայապահպանումը շարունակում է մնալ կարևոր խնդիրներից մեկը, և Լոս Անջելեսի հայ համայնքը փորձում է ավելի սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

«Հայաստանյան կյանքին մաս կազմելու անջրպետները վերջին շրջանում արագորեն վերանում են», - նշեց Բայբուրդյանը։ 

Հյուպատոսի խոսքով՝ այն գործարար սիմպոզիումը, որը կազմակերպվել էր սեպտեմբերի 23-ին, նոր հնարավորություն է ստեղծելու ներդրումների, առևտրատնտեսական կապերի համար։ 

«Կալիֆորնիայի հետ ծրագրել ենք ստորագրել մի համաձայնագիր, ըստ որի՝ համագործակցության իրավական դաշտ ենք ստեղծելու, մեր խնդիրն է՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական, ներդրումային հնարավորությունները օգտագործել Հայաստանի զարգացման համար», - նշեց Արմեն Բայբուրդյանը։