Մեր ժողովուրդը մի քիչ անհամբեր է, ուզում է 30 տարվա պրոբլեմները մի գիշերվա մեջ լուծվեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Բավական լավ վիճակում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, վարչապետ Փաշինյանը ուզում է զարգացնել դրանք, ուզում ենք ծրագրեր իրականացնել, որ միայն գեղեցիկ խոսքերի մակարդակի չմնան», - 24News-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

Հարութ Սասունյանի խոսքով՝ անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունը դրական էր, և հայ ժողովուրդը մոտ 30 տարի սպասում էր այդպիսի փոփոխության։ 

«Պետք է օգտագործենք մեր բոլոր գաղափարները, որովհետև մեր ժողովուրդը մի քիչ անհամբեր է, ուզում է, որ 30 տարվա պրոբլեմները մի գիշերվա մեջ լուծվեն», - նշեց Հարութ Սասունյանը։ 

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իշխանությանը՝ Սասունյանը նշեց, որ, եթե այն ունենա ներքին տարաձայնություններ և սկսի պառակտվել, ուրեմն անհրաժեշտ է նոր ընտրություններ կազմակերպել։