Բողոքի ցույց ԱՄՆ-ում՝ Փաշինյանի այցելության ժամանակ․ դեմ են Ամուլսարի շահագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱՄՆ-ում վարչապետ Փաշինյանի այցելության ժամանակ ամերիկահայերը բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ամուլսարի հանքի։ 

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ անկարելի է կառավարության այն հայտարարությունը, որ հանքի շահագործումը չի վնասի Ջերմուկին և բնակիչներին։

«Մեկ տարի հետո վարչապետի նշած իրավական հիմքերը կոչնչանան, նա կարող է ասել, որ չշահագործվի Ամուլսարը», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ հնարավոր է՝ վարչապետի վրա ճնշում է գործադրվում և իրենք այս ցույցերով ավելի շատ աջակցում են վարչապետին և չեզոքացնում են այդ ճնշումները։ 
«Սա ուղղված չէ վարչապետի դեմ, սա հանուն Հայաստանի է,», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news