«Մուլտի Գրուպը» որոշել է կասեցնել Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս: Այս մասին հայտնում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհրդից:

«Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից: 

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի  կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները»,-ասված է հաղորդագրության մեջ: