«Արարատ-Արմենիա»-ն նվաճեց Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթակիրը երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին թիմերը սուր գրոհներով աչքի չէին ընկնում: Հանդիպման 23-րդ րոպեի «Ալաշկերտ»-ից հեռահար հարվածով աչքի ընկավ Գուստավո Մարմենտինիին:

Ընդամենը 3 րոպե անց «Արարատ-Արմենիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը` աչքի ընկավ Արմեն Նահապետյանը: Թիմերը ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկին ակումբների խաղում ակտիվություն չէ գրանցվում, սակայն 65-րդ րոպեին հակագրոհն արդյունավետ օգտագործեց «Ալաշկերտ»-ը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միհրան Մանասյանը: «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց ավելացված վերջին րոպեին վերականգնել հաշվի հավասարությունը և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ (2:2):Լրացուցիչ առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց` փոխարենը, «Արարատ-Արմենիա»-ն կարողացավ օգտագործել գրոհը և առաջ անցավ հաշվի մեջ: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Լիման`3:2: Սուպերգավաթակիրը պատմության մեջ առաջին անգամ կստանա դրամական պարգևատրություն` 2 միլիոն դրամ: Հայաստանի Սուպերգավաթին ամենաշատը տիրացել է «Փյունիկ»-ը` 8 անգամ: «Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր: