Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 14:58-ին: 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է բազմոց, հեռուստացույց, սեղան, 3 աթոռ, հյուրասենյակի դուռը և հատակը՝ մասամբ: