«Բարսելոնան»՝ Մեսիի վնասվածքի մասին․ Ոչ մի լուրջ բան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Սպորտ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին վնասվածք էր ստացել առաջին խաղակեսում եւ փոխարինվել ընդմիջմանը։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 2։1 հաշվով հաղթել էր «Վիլյառեալին»։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը լրացուցիչ տեղեկություն է հրապարակել Մեսիի վնասվածքի մասին։

«Ոչ մի լուրջ բան։ Լեոն մկանային ցավ էր զգացել եւ մարզչական շտաբը որոշել է ռիսկի չգնալ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Մեսին վնասվածքի պատճառով բաց էր թողել շուրջ 2 ամիս և ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպումն էր անցկացնում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում: