ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
«Սանիթեք»-ի աշխատակիցները հերթկան բողոքի ակցիա են անում ընկերության գրասենյակի մոտ՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։ Նրանց է միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնություն ղեկավար Սոնա Աղեկյանը։
Ցուցարարները դժգոհել են, որ իրենք ոչ միայն չեն վարձատրվում աշխատանքի համար, այլև կորցրել են աշխատանքը, թեև «Սանիթեքի» և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը չի խզվել:
Այժմ «Սանիթեքի» աշխատակիցները սպասում են քաղաքապետարանի կողմից լիազորված որևէ անձ հետ հանդիպման, ումից էլ կփորձեն ստանալ իրենց հարցերի պատասխանը, հակառակ դեպքում պատրաստվում են ակցիան շարունակել Երևանի քաղաքապետարանի դիմաց: