ՊԲ ՀՕՊ-ի կողմից խոցվել է հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այս օրերին ՊԲ-ում զորավարժություններ են անցկացվում: Այսօր վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները:

Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ: Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի  պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ: