Վճռաբեկ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Քոչարյան

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Վերաքննիչ դատարանի՝ հունիսի 25-ի որոշումները բեկանելու հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 

Նշենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումները և նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրել: