ԿԱԻ-ի գործառույթներով զբաղվող ֆոնդում ավելի քիչ թվով աշխատակիցներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Կրթության ազգային ինստիտուտի գործառույթներով զբաղվող ֆոնդում ավելի  քիչ թվով աշխատակիցներ կլինեն։ Այս մասին սեպտեմբերի 25-ին Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվի բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի կեսին կլինի կառավարության որոշումը ֆոնդի գործառույթների մասին, որը սակավաթիվ կլինի, եւ թափուր տեղերը կլրացվեն մրցույթով։