Շատ հարցեր ունենք մեր վրաց բարեկամների հետ քննարկելու․ Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

քաղաքական

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյբսուքյան իր էջում գրել է․

«30 տարի է անցել 1989թ–ի ապրիլի 9–ի թբիլիսյան ողբերգական իրադարձություններից: Այդ օրը Թբիլիսիում սովետական բանակը տանկերով և թունավոր գազով դաժանաբար ցրեց Վրաստանի անկախության համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներին:

Զոհվեց 21 մարդ: Զոհերի մեծ մասը կանայք էին (այդ թվում նաև դպրոցական աղջիկներ): Ամեն ինչ տեղի է ունեցել հենց այստեղ, Վրաստանի խորհրդարանի առջև։

Վրաստանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկու հրավերով հայ- վրացական խորհրդարանական բարեկամության խումբը գտնվում է Վրաստանում և մենք մեր եռօրյա այցը սկսում ենք հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ Շատ հարցեր ունենք մեր վրաց բարեկամների հետ քննարկելու»։