Քլինթոնն ու Ջո Բայդենն աջակցում են Թրամփի իմպիչմենթի գործընթացին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Թրամփ

People-ը հայտնում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը սատարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացին:

Քլինթոնը Պուտինին անվանել է Թրամփի ընկեր, ումից «անհրաժեշտ է պաշտպանվել»:

«Եթե նա շարունակի խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքին և խախտել օրենքը, իմ կարծիքով, Դոնալդ Թրամփը չի թողնի Կոնգրեսին այլ ընտրություն, քան սկսելու իմպիչմենթի գործընթաց»,-հայտնել է Ջո Բայդենը:

«The New York Times»-ը հաղորդում է, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել Է իմպիչմենթի ընթացակարգ սկսելու որոշման մասին։ Դրան կողմ են քվեարկել 203 ներկայացուցիչներ: 87 օրենսդիրներ բացասական դիրքորոշում են հայտնել։ Նրանց թվում են 71 հանրապետականներ և 16 դեմոկրատներ: Ներկայացուցիչների պալատի ևս 145 անդամների ձայները թերթին չի հաջողվել ստանալ։