Ալափարսի բնակիչը տնամերձում կանեփ է աճեցրել և օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները այցելել են Ալափարս գյուղի մի տուն, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր, իսկ տարածքի զննությամբ հայտնաբերվել է 38-230 սմ երկարությամբ կանեփի վայրաճ 43 բույս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում 51-ամյա տանտերը բացատրություն է տվել, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որից մոտ մեկ ամիս առաջ օգտագործել է որպես թմրամիջոց:
Հայտնաբերվածն արմատախիլ է արվել, փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news