ВАЗ 2105-ը բախվել է քարերին ու շրջվել. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակություն

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի վերջնամասում ВАЗ 2105 մակնիշի 35 OG 737 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին ու գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հարեւանությամբ ապրող քաղաքացիները, այնուհետև դարձի բերել ավտոմեքենան: