«Արթիկ» ՔԿՀ-ում աղավնիներին որպես սուրհանդակ են օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

բակո

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսե օղակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, այդ թվում թմրամիջոց տեղափոխող աղավնիների գայթակղմանը և նրանց վայրէջքն ապահովելուն: Սուրհանդակ աղավնիների միջոցով արգելված իրերի ներթափանցման փորձի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր: