ՀՀ ԶՈՒ ռազմատեղագրական ծառայությունը ներգրավված է լայնածավալ զորավարժությանը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

Զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունը, ռազմավարական զորավարժության ընթացքում օպերատիվ կիրառելով շարժական նավարկային տեղագրական համալիրը և հեռահար զոնդավորման ընդունիչ կայանից ստացված տիեզերալուսանկարները, պատրաստել է ֆոտոսխեմաներ՝ հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումների նշանակետերի ճշգրիտ խոցման համար:

Հետախուզական նպատակներով տեղանքի ուսումնասիրման և գնահատման համար ստեղծվել և տպագրվել են օդային հետախուզական տվյալներով ֆոտոպլաններ, ինչպես նաև կատարվել են տեղագրական քարտեզների, քաղաքային պլանների թարմացման և տպագրման աշխատանքներ: