Ապօրինի ծառահատում` Դսեղի անտառտնտեսությունում. պատճառված վնասի չափը կազմել է 243.000 դրամ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ապօրինի ծառահատում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.55-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, որ սեպտեմբերի 5-ին Դսեղի անտառպետության 1-ին պահաբաժնի թիվ 2 քառակուսու «Ջաղացի ձոր» պաշտպանական նշանակության տեղամասում հայտնաբերվել է ապօրինի հատված 34 սմ և 50 սմ տրամաչափերի 2 լորենի:

Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ծառերը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է Քարինջ գյուղի 20-ամյա մի բնակիչ. պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 243.000 դրամ, իսկ համագյուղացին նրան օժանդակել է փայտանյութը տեղափոխելուն: Սեպտեմբերի 24-ին 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Բենզասղոցը վերցվել է: Կատարվում է նախաքննություն: