Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվել է 13 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 16:47-ին: Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ: