Մյասնիկյան պողոտայում քարաթափման պատճառով երկու ավտոմեքենա է վնասվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

քարաթափում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը (մոտ 0.25 խմ) հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: