ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Արդարադատության տուն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Երեկ այցելեցինք Վրաստանի հայտնի Արդարադատության տուն, որտեղ մոտ 450 ծառայություն է մատուցվում քաղաքացիներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

1

«Օրական մոտ 9000 քաղաքացի է այցելում։ Արդեն չեն էլ նշում այս միասնական ծառայությունների մատուցման համակարգի մասին որպես հակակոռուպցիոն նշանակություն ունեցող լուծում։ Ասում են պարզապես հարմար է»,-նշել է նա:

1