Մեսին ձախ ազդրի մկանային վնասվածք ունի, ապաքինման ժամկետը հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սպորտ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում վնասվածք ստանալուց հետ բուժզննում է անցել։ Այդ խաղում կատալոնական թիմը 2։1 հաշվով հաղթել էր «Վիլյառեալին»։

Մեսիի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի առբերող մկանի ձգում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ապաքինման ժամկետը չի նշվում։ Մեսիի վերադարձը խաղադաշտ կախված կլինի նրա մարզավիճակից։

Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» դեմ խաղում Մեսին այս մրցաշրջանում առաջին անգամ էր ընդգրկվել մեկնարկային կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը։

Սրունքի մկանային վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս բաց թողած Մեսին այս մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։