Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում՝ 6000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 

Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ 6000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 8000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 200 քմ, 8 հա, Արգել գյուղում՝ 5000 քմ, Առինջ գյուղում՝ 5000 քմ,  Ձորաղբյուր գյուղում՝ 60 հա, 

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5 հա, Վահագնի գյուղում՝ 2 հա, Լեռնանցք գյուղում՝ 40 հա, 

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 800 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ 13 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 5 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: