«Վայոց Ձորի մարզպետի որոշումը քաղաքական է»․ ո՞վ է փոխարինելու Տրդատ Սարգսյանին․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Տրդատ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին, որից հետո մարզպետը՝ Տրդատ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել։

«Նրա հրաժարականի պատճառը ստեղծված իրավիճակն է, հիվանդանոցում ունենք սպա, որը պայքարում է իր կյանքի համար: Վայոց Ձորի մարզպետն ուղղակի քաղաքական որոշում է ընդունել, որ նպատակահարմար չի համարում այս իրավիճակում պաշտոնավարել:

Անկախ նրանից, թե հետագա քննությունն ինչ է պարզելու, ինչ արդյունք է լինելու, որովհետև հիմա մեր սպայի կյանքը շատ կարևոր է, բայց նաև արդարությունը, պետության մեջ բոլորի հավասարությունը օրենքի առաջ պետք է հստակ լինի՝ թե՛ մարզպետի, թե՛ սպայի, թե՛ հասարակ քաղաքացու»,- հայտարարել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը նաև նշել է, որ որոշում դեռ չկա, թե ով է փոխարինելու Տրդատ Սարգսյանին, որովհետև մարզպետը հայտարարել է, որ վայր է դնելու լիազորությունները զորավարժություններից հետո. «Երբ արդեն թափուր կլինի մարզպետի պաշտոնը, համապատասխան ընթացակարգով վարչապետը որոշում կընդունի»,- ասել է Պապիկյանը:

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում էր կայացրել դադարեցնել լիազորությունները Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սպան այս պահին կոմայի մեջ է։