Անտառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը բարձրանալու են 20 հազ դրամով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով անտառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը բարձրանալու են մոտ 20 հազար դրամով։ Խոսքը վերաբերելու է 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետերի ու 512 անտառապահների անվանական աշխատավարձերին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրեց, որ անտառապետերի աշխատավարձերը, առանց հարկերի, կազմում է ընդամենը 95 հազար դրամ, իսկ անտառապահներինը՝ 70 հազար դրամ։