ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Մոսկվայում մեկնարկել է ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը:
Այս նախագծի վրա աշխատել է Հայկական մշակույթի աշնանային շրջանի կազմակերպիչների թիմը` Մոսկվայի հայկական թանգարանի և Երևանում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ համատեղ: Տեխնիկական որոշումները մշակել է Շրջանի պաշտոնական գործընկեր ARLOOPA ընկերությունը:
Սերգեյ Փարաջանովի վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է Մոսկվայի հայկական թանգարանում, ԼՍԱՐԱՆ կրթական կոնֆերանսում, Սերգեյ Պրոկոֆյեվի թանգարանում, Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում` Օլիմպիյսկի պողոտայում:
Փարաջանովի պատկերների ցուցահանդես կարող եք մուտք գործել՝ ներբեռնելով ARLOOPA հավելվածը և գտնելով անհրաժեշտ երկրապիտակը: