Շղթայական վթար Մյասնիկյան պողոտայում․ բախվել են Nissan-ներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակություն

Այսօր, սեպտեմբերի 26-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու դիմաց բախվել են՝ 23-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Nissan Versa մակնիշի 12 UL 777 համարանիշի, 23-ամյա Յուրի Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի 01 UZ 022 համարանիշի, 28-ամյա Ժիրայր Մանուկյանի վարած Nissan Altima մակնիշի 35 VO 059 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Բախման հետևանքով Nissan Versa-ում շարժիչի հատվածում, հրդեհ է բռնկվել։