Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ․ պայքարը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշայինների պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը՝ բարձրացնելով 199 կգ: Նա սահմանեց նաեւ այս վարժության աշխարհի ռեկորդ։

Մի քանի րոպե հետո կմեկնարկի հրում վարժության մրցումը։ Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել է ամենաբարձր քաշը՝ 230։

22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018թ․ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 եւ 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ապրիլին Բաթումիում այս տարվա Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճեց երկամարտի 427 (192+235) կգ-ով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news