«Արմենիա» ԲԿ-ում նորածին է մահացել. ամուսինը մեղադրում է մանկաբարձուհուն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սոնա

Սեպտեմբերի 24-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։ Երեխան տղա է եղել, հարազատներն էլ նշել են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է երեխան մահացել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:  

«Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»,-ասել է ծննդկանի հարազատը:

Ծննդկանի ամուսինը՝ Գարիկ Ե.-ն, պատմել է, որ 9 ամիս լիարժեք առողջ վերահսկողություն է անցել կինը: Նա մեղադրում է մանկաբարձուհուն՝ նշելով, որ վերջինս անտարբերություն է մատնել կնոջը: