Նեյմարը կմեկնի Կատալոնիա և ցուցմունք կտա «Բարսելոնայի» դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սպորտ

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը Նեյմարը սեպտեմբերի 26-ին կմեկնի Բարսելոնա եւ վաղը դատարանում ցուցմունք կտա «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի դեմ, հաղորդում է Marca-ն։

Նեյմարը կատալոնական ակումբից դատական ճանապարհով հայցում է 26 միլիոն եվրո, որը նա պայմանագրով պետք է ստացած լիներ կատալոնական թիմում հանդես գալու ժամանակ բոնուսների տեսքով։

«Բարսելոնան» ֆուտբոլիստի դեմ եւս հայց է ներկայացրել եւ պահանջում է վերադարձնել 14 միլիոն եվրոն, որը նա ստացել է պայմանագրի ժամկետի ընթացքում ակումբից չհեռանալու պարտավորության համար։ Սակայն Նեյմարը 2017-ին տեղափոխվեց ՊՍԺ։