Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն․ պոկում վարժությունում ծանրորդը ռեկորդ սահմանեց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սիմոն

Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: 

109 կգ քաշայինների կարգում Սիմոն Մարտիրոսյանը նախ արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում վարժությունում (190կգ, 195կգ, 199կգ) և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում 199 կգ քաշով նա սահմանեց նաև այս վարժության աշխարհի ռեկորդը։

Հրում վարժությունում ծանրորդի առավելություն ուներ։ Սիմոն Մարտիրոսյանը մոտեցավ ծանրաձողին, երբ մյուս բոլոր ծանրորդներն արդեն ավարտել էին իրենց ելույթները: Առաջին մոտեցմանը Սիմոնը բարձրացրեց 230 կգ կշռող ծանրաձողը, ինչը բավարար էր չեմպիոն դառնալու և երեք ոսկե մեդալ նվաճելու համար:

22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը 2016 թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թ․ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, 2017 եւ 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ապրիլին Բաթումիում այս տարվա Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճեց երկամարտի 427 (192+235) կգ-ով: