Ստամբուլի տներից մեկում լիտրերով կեղծ ալկոհոլ է հայտնաբերվել․ 2 ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության  2 քաղաքացու են բերման ենթարկել։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ իրավապահները տեղեկություն են ստացել, որ այդ տանը կեղծ խմիչք է արտադրվում: Սեպտեմբերի 22-ին ահազանգի հիման վրա օպերատիվ խումբը հետևել է տան անցուդարձին: Նկատվել է, որ օտարերկրացի քաղաքացիները ճամպրուկներով կանոնավոր կերպով ելումուտ են անում այդ տնից: Վերոհիշյալ տանը հայտնաբերվել և առգրավվել են շշեր, ձագարներ, պիտակավորման համար օգտագործվող գործիք, պիտակներ և կափարիչներ:Բերման ենթարկված կասկածյալներից` Զարուհի Ռ.–ին հարցաքննությունից մեկ օր անց ազատ են արձակել, իսկ կասկածյալ Կարեն Գ.-ն դեռ մնում է ձերբակալված: