Օձունի տներից մեկում 2 կիլոգրամ 900 գրամ քաշով թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

 

Սեպտեմբերի ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամաբ խուզարկություն են կատարել Օձուն գյուղում ապրող մի տղամարդու տանն ու հարակից շինություններում։ Խուզարկության ընթացքում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել շուրջ 2 կիլոգրամ 900 գրամ քաշով կանեփանման զանգված, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հարցաքննության։

Հանգամանքները պարզվում են։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։