Մակրոնը Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել է իր այցը Ռոդեզ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել Է իր այցը Ռոդեզ: «Ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին) Մակրոնը մտադիր Է Շիրակի մահվան կապակցությամբ դիմել ֆրանսիացիներին»։ Այս մասին նշել Է France Info-ն:

Շիրակի մահվան առիթով իր ցավակցությունն Է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով Շիրակի անձնական ավանդը ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման գործում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը խորապես վշտացած Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրից, որի «ժառանգությունը հանրապետության եւ Եվրամիության համար կմնա ընդմիշտ»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կյանքից հեռացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին համարել Է Գերմանիայի հիանալի գործընկերը: «Ես խիստ վշտացած եմ Ժակ Շիրակի մահվան լուրից: Նա մեզ՝ գերմանացիներիս եւ անձամբ ինձ համար հիանալի գործընկեր Էր ու բարեկամ»,-Twitter-ում կանցլերի խոսքը սեպտեմբերի 26-ին մեջբերել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը։