Քաղաքապետի «արհամարհանքի» արդյունքում «Սանիթեքի» աշխատակիցներից մեկին հոսպիտալացրել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն նույնիսկ նեղություն չի տալիս իջնել և 3 րոպե զրուցել «Սանիթեք»-ի աշխատակիցների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հավելելով, որ արդյունքում ընկերության աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արդեն երկրորդ օրն է՝ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով իրենց աշխատավարձները։

Այս պահին չեմ ուզում անդրադառնալ Սանիտեկ-քաղաքապետարան հակամարտությանը, որի պատճառով ամիսներ շարունակ տուժվում ենք բոլորս։ Խնդիրը նրանում է, որ քաղաքապետը իրեն նույնիսկ նեղություն չի տալիս իջնել և 3 րոպե զրուցել աշխատակիցների հետ։ Այս մարդիկ ուղղակի ուզում են լսել քաղաքապետի խոսքը։ Վստահ եմ, որ այս աշխատակիցների մեծ մասը ևս նրան են ընտրել։

«Արհամարանքի» արդյունքում աշխատակիցներից մեկը Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Ես ևս այստեղ եմ։ Հուսով եմ՝ տիկնոջ ինքնազգացողությունը կկարգավորվի...»: