Մեծ Բրիտանիայում նոր թագավորական հարսանիքի են պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Մեծ Բրիտանիայում նոր թագավորական հարսանիքի են պատրաստվում. Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 31-ամյա թոռնուհի Բեատրիսը, որն իններորդն է գահաժառանգների շարքում, նշանադրվել է 34-ամյա իտալացի միլիոնատեր Էդոարդո Մապելլի Մոցցիի հետ:

Պաշտոնական նշանադրությանը թագավորությունում սպասում էին տարեսկզբից, երբ հայտնի էր դարձել Յորքի արքայադստեր նոր սիրավեպի մասին: Նշանադրությունը տեղի է ունեցել այս ամռանն Իտալիայում զույգի հանգստի ժամանակ: Իսկ հարսանեկան արարողությունը նախատեսված է անցկացնել 2020-ին:

«Մենք երկուսս էլ այնքան հուզված ենք կյանքի այս արկածը միասին սկսելու առիթով»,- ասվում է զույգի հայտարարության մեջ: Ինչպես հաղորդում է BBC News-ը։