Սեյրան Սարոյանի որդին հարվածել է ֆիզկուլտուրայի ուսուցչին և բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Էջմիածին քաղաքի դպրոցի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ ծեծի կասկածանքով բերման է ենթարկվել Սեյրան Սարոյանի որդին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը՝ ասելով. «Այո, օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Նախնական տեղեկություններով՝  Էջմիածնի թիվ 9 դպրոցի բակում երեկ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սեյրան Սարոյանի 27-ամյա որդին հարվածել է նույն դպրոցի 24-ամյա ֆիզկուլտուրայի ուսուցչին։