Թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկին հայկական առանձնատանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Թուրքիայի արևելյան Քահրամանմարաշ Դուլքադիրօղլուի շրջանում թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկինում հայերին պատկանող բնակելի տարածքում, տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հնագետ Հաթիջե Քըլըչասլանը նշել է, որ տարածքը պատկանել է հայերին և եղել է հրեական թաղամաս և հավաստիացրել է, որ տարածքը փորելով ոսկի են գտնելու: «Այստեղ նախկինում առանձնատուն է եղել: Մտածելով, որ առանձնատան բակում սենյակ է եղել և այդ սենյակի ներսում գանձ կա, սկսեցինք պեղումներ իրականացնել: Տարածքը փորելու համար ստացել ենք  անհրաժեշտ թույլտվությունը»,-ասել է հնագետը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայերին պատկանող բնակելի տարածքի քանդման աշխատանքները տևելու են 3 օր: