Լոնդոնի «Արսենալը» նոր ավագ կունենա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

բակո

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ռոբ Հոլդինգը հայտարարել է, որ իր թիմը նոր ավագ կունենա, հայտնում է Fourfourtwo-ն:

«Ակումբի ֆուտբոլիստները և մարզիչները փակ քվեարկությամբ նոր ավագ են ընտրել: Ֆուտբոլիստները թղթի վրա գրել են այն ֆուտբոլիստի անունը, որին ցանկանում են տեսնել ավագի դերում: Բոլոր թղթերը փոխանցվել են Էմերիին, որը կհայտարարի արդյունքի մասին»,- նշել է Հոլդինգը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալից» հեռացան թիմի 5 ավագներից 3-ը՝ Լորան Կոսյելնին, Աարոն Ռեմսին և Պետր Չեխը:

Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել էր, որ առաջիկայում «Արսենալի» ֆուտբոլիստները կընտրեն թիմի նոր ավագին: