Արտաշատում բախվել են Niva-ն և Opel-ը. կա 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

.

Սեպտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 75-ամյա Սերոբ Մ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 22 ՍՕ 340 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 61-ամյա Հովհաննես Ա.-ի վարած Opel Astra մակնիշի 36 DX 445 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներ ու Սերոբ Մ.-ի ուղևոր, համագյուղացի, 59-այա Վարսենիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: